Ազատ խոսք

«Էս ու՞ր եք իջել դուք»․ Նաիրա Զոհրաբյան

«Էս ու՞ր եք իջել դուք»․ Նաիրա Զոհրաբյան

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հանրային խորհրդի նախագահի կողմից դատավոր Արսեն Նիկողոսյանի հետ Ռուբեն Մելիքյանի (լուսանկարներից մեկում մանկահասակ տղայիս հետ է) եւ ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանի լուսանկարների տարածմանը։

«Էս ու՞ր եք իջել դուք

Շուկշինի «Կարմիր բռինչում» մի էսպիսի խոսք կա` «опускаюсь все ниже и ниже, даже самому интересно»: Երեկ նայում եմ, թե ինչպես են տարածում Արցախի նախկին օմբուդսմեն, լավ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի նկարը իր մանկահասակ երեխայի հետ ու ինչպես են մեկ «ֆաս» հրահանգով տաբեր սուբյեկտներ եւ ֆեյք մանուֆակտուրան տարածում այդ նկարն ու տակը շաղ տալիս հնարավոր բոլոր սեռապաթոլոգիկ հայհոյանքները:

Երբ ես տարիներ շարունակ եվրոպական կառույցներում կռիվ եմ տվել ադրբեջանցիների ապատեղեկատվության դեմ` միջազգային հանրությանը ներկայացնելով նաեւ ադրբեջանական դասագրքերում արմենոֆոբիայի կոնկրետ օրինակներ, երբ մենք մի ամբողջ քեյս պատրաստեցինք ապրիլյանի ժամանակ Ադրբեջան պետության կատարած վայրագությունների, այդ ամենը ես եւ իմ գործընկերները արեցինք Ռուբենի անմիջական օգնությամբ:

Հիմա դուք, «ֆաս» հրահանգով թիրախ եք սարքել մի մարդու, ում Ադրբեջանը համարում է իր թիվ մեկ թշնամիներից մեկը:

Ու դա հերիք չէ, թիրախ եք սարքել երեխայինննննն:

Էս հասկանու՞մ եք, թե մինչեւ ուր եք իջել, էս հասկանու՞մ եք, որ թիրախավորելով Ռուբենին, անբարո թիրախավորելով ինձ, դուք ամեն օր տոննաներով ջուր եք լցնում Ադրբեջանի ջրաղացին, ում համար մենք թշնամիների առաջին շարքում ենք:

Էս հասկանու՞մ եք, որ թիրախ սարքելով երեխային, դուք անում եք ամենաանբարո քայլը, որովհետեւ գալու է վաղվա օրը, ու հավատացեք, իմ եւ Ռուբենի համար շատ դժվար է լինելու կանգնեցնել այն մարդկանց, ովքեր պարզապես ուզենալու են «սամասուդ» անել ձեզ ու ամենացավալին այն է, որ նաեւ ձեր երեխաներին:

Էս հասկանու՞մ եք, որ տարբեր, իբր, սրտացավ մարդկանց միջոցով մեսիջներ ուղարկելով, թե եթե չլռեք, «ամենավերեւինը» հանձնարարել է սոցիալական ցանցերում ձեր անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ հրապարակել, դուք ձեր դատավճիռն եք գրում:

Ձեր սեփական ձեռքով:

Լավ, չե՞ք հասկանում, որ հատել եք գրված ու չգրված մարդկային բոլոր բարոյական նորմերի կարմիր գծերը եւ հանրությունն արդեն էնքան է նողկում ձեր արածներից, որ ֆեյքերի աննախադեպ բանակով էլ արդեն չեք հասցնում սոցիալական ցանցերում «բալանս» պահել:

Կանգ առեք, մարդասիրական միջանցք թողեք ձեզ համար, որպեսզի ես եւ Ռուբեն Մելիքյանը կարողանանք էդ միջանցքով ձեզ փրկել»:

Կիսվել նյութով