Մամուլ

Էս նկարն այն մասին չէ «մենք ի՜նչ բարի ենք», այլ շատ մազալու մի ուրիշ պատմություն․ ուշագրավ միջադեպ՝ ՀՀ փոխվարչապետի հետ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ուրեմն շրջայց, մի խառը վիճակ, հագեցած օրակարգ, րոպե առ րոպե հաշվարկված երթուղի… մի խոսքով պատկերացրեցիք:

Նախարարության նախասրահում քաղաքացիներ են հավաքված՝ ամենքըմի խնդրով սպասում են, կամ մոտենում բոլոր փողկապով մարդկանց առանց առանձնապես հետաքրքրվելու թե ո՞ր ոլորտի պաշտոնյաներ են:

Անցակետից դուրս է գալիս փոխվարչապետը, մնացածներիցս յուրաքանչյուրը մի քաղաքացու խնդիր է լսում: Մի պապիկ, որին դեռ չէինք հասցրել լսել, ձայն է տալիս անցնող փոխվարչապետի թիկունքից «տղա ջա՜ն»: Ավինյանը շրջվում է: «Տղա ջան ինձ կօգնե՞ս»: Դե, բնականաբար մոտենում է՝ խնդիրը լսելու. «Ի՞նչ ա էղել հայրի՛կ ջան»: Պապիկը մեղմիկ թևանցուկ է անում. «Կօգնե՞ս էս աստիճանները իջնեմ»

Պարզվեց նախարարությունում իր խնդիրն արդեն լուծել էին»։

Կիսվել էջում