Մամուլ

«Էս մարդը, ով Նիկոլին համարում էր փրկիչ, էսօր Նիկոլ էր հայհոյում». Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ)

«Էս մարդը, ով Նիկոլին համարում էր փրկիչ, էսօր Նիկոլ էր հայհոյում». Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ)

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Զզվելի է: Եթե սա շարունակեր քծնել Նիկոլին ու Նիկոլի գոյությունը շարունակեր համարել երազ, հրաշք՝ էսքան նողկալի չէր լինի:

Էս մարդը, ով Նիկոլին համարում էր փրկիչ, էսօր Մոսկվա կինոթատրոնի մոտ Նիկոլ էր հայհոյում ու ասում` եթե շուտ չհեռանա, վերջը վատ է լինելու:

Ավելին, ասաց, որ Նիկոլից համազգային խաբվածության մասին ներկայացում է բեմադրելու:

Միքայել Պողոսյան

Սրան լսելուց հետո մի տեսակ սկսեցի հարգել Նիկոլի զտարյուն զոմբի անվերապահ սատարիչներին, ովքեր դեռ ինքնամոռաց ղժժում է` «հետդդդդդ ենք»:

Ասեմ ավելին`դաժե գլենդել նա դոնուի ու Սարատովի մարզի Լոխ գյուղի սատարիչները շատ ավելի էսթետիկ ու հիգիենիկ են»:

Տեսանյութը ստորև

Share