ՄամուլՏեսանյութ

«Էս խեղճ բժիշկը մեռավ հիվանդանոցից հիվանդանոց զանգելով, խնդրելով»․ միայնակ, անապահով պապիկին ոչ մի հիվանդանոց չի ընդունել (Տեսանյութ)

Մանուշակ Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և իր բողոքի խոսը բարձրացրել անապահով մարդկանց բժշկական օգնություն ցուցաբերելու հարցի վերաբերյալ։

Տեսանյութում ասվում է, որ մոտ 2 ժամ շտապօգնության մեքենայով հիվանդանոցից հիվանդանոց են տեղափոխել մի միայնակ ապրող, անապահով պապիկի, ում վիճակը ծանր է եղել, սական հիվանդանոցները հրաժարվել են ընդունել պապիկին և համապատասխան հետազոտություն ու բուժում անցկացնել։ Մեքենայի մեջ բուժանձնակազմը հնարավոր ամեն բան արել է՝ պապիկի վիճակը թեթևացնելու համար։

Բարեբախտաբար, մեծ աղմուկ բարձրացնելուց հետո Էրեբունի Բկ համաձայնվել է պապիկին ընդունել։ Որոշ ժամանակ անց տիկին Ստեփանյանը լուսանկար հրապարակեց պապիկի հետ և հորդորեց նոր իշխանությանը՝ չնայած մեծ դժվարությունների, բայց պետք է ամեն բան անել աղքատության շեմը իջեցնելու համար, որ նման դեպքեր հնարավորինս քիչ լինեն։

manushak stepanyan

«Երբ ծայրահեղ ծանր վիճակում միայնակ թոշակառու Գրիշա պապիկին հիվանդանոցից հիվանդանոց էի տանում և աղմուկ բարձրացնելուց հետո Էրեբունի Բկ-ն միայն ընդունեց և պապիկի ողջ հետազոտական և բուժական ծախսերը վերցրեց իր վրա, Մարտիկ Խաչատրյանն այս նկարն էր տեղադրել ու գրել․ «եթե մեկն էլ իմ տատիկին այդպես աներ, հաստատ իմ տատիկն էլ ողջ կլիներ»։ Մեր նորընտիր իշխանության ներկայացուցիչներ, գիտեմ, շատ դժվար է, բայց եկեք միասին, համախմբված ուժերով իջեցնենք աղքատության շեմը»։

Տեսանյութը ստորև․

Gepostet von Manushak Stepanyan am Donnerstag, 31. Januar 2019
Կիսվել նյութով