Ազատ խոսք

Էս ինչ մի մերժվածներով դարձել եք «միջազգային մասշտաբի վերլուծաբաններ»․ Արմեն Դանիելյան

Էս ինչ մի մերժվածներով դարձել եք «միջազգային մասշտաբի վերլուծաբաններ»․ Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Էդ որ Արցախի հարցը «լուծող էիք», լուծեիք… ով էր ձեր ձեռքերը բռնու՞մ…

Էս ինչ մի մերժվածներով դարձել եք «միջազգային մասշտաբի վերլուծաբաններ»…

Դե եթե կարող էիք ստիպեիք Բաքվին՝ ճանաչել Արցախի անկախությունը, ստիպեիք, թե Բադեն-բադենյան հաճույքներն ու Մոնտե-Կառլոյի կազինոները ձեզ անդադար շեղում էին իրականությունից…

Հ.Գ. Իսկ իրողությունն այն էր, որ ձեր ընտանքներն օր-օրի հարստանում էին, իսկ խեղճ ու կրակ, սովորական մարդկանց երեխաները զոհվում էին հենց սահմանի վրա…

Հ.Գ. Ապրիլյան պատերազմը պայթեցրեց ձեր այն միֆը, թե Հայաստանի զինված ուժերն ամենամարտունակն են Անդրկովկասում…

Այո’, ամենահամարձակն է իր զինվորներով և ոգով…

Եվ երբ դեռ ճոռոմ-ճոռոմ հոխորտում եք, ապա ցույց տվեք ձեր ընտանիքներից Ազգայի բանակ զորակոչված և Արցախի համար նահատակված գեթ մեկ երեխայի…

Ու ձեր «զզվելի» ներկայությունից և անմիտ բառախաղերից «ազատագրեք» մեզ…

Եվ մեկընդմիշտ հիշեք. այսօր բանակում տեղի ունեցող մահվան դեպքերի թիվ մեկ պատասխանատուն դուք եք… եվ գիտեք ինչու… որովհետև կրիմինալ, լավ ու վատ տղայական պատկերացումները դուք եք «ներդրել» հասարակության մեջ… իսկ այդ նույն հասարակության կրտսեր անդամները դեռ գտնվում են այդ «վատ ավանդույթների» ազդեցության տակ…

Այո, այո, ձեր իշխանության տարիներին «անխելք» ու գողական լինելը մշտապես խրախուսվել է, որովհետև ձեր իշխանությունը ձևավորվում էր հենց կրիմինալի և թաղային խուժանների կողմից…

Էնպես որ մի «երջանկացեք» և հույսեր մի փայփայեք «վերանվաճելու» իշխանությունը… Դուք այլևս մեկընդմիշտ տխուր և խայտառակ պատմություն եք…»։

Կիսվել էջում