Մամուլ

«Էս ինչ արեցի ես…»․ կապիտանը զորանոցի դիմաց փորձել է վերջ տալ կյանքին․ մանրամասներ

«Էս ինչ արեցի ես…»․ կապիտանը զորանոցի դիմաց փորձել է վերջ տալ կյանքին․ մանրամասներ

Medianews-ը գրում է․ Տարբեր շրջանակներ քննարկում են, թե ինչից և ինչպես կարող էր բռնկվել հրդեհը, մեզ նոր՝ բացառիկ մանրամասներ ու կադրեր են հայտնի դարձել դեպքից։

Ըստ MediaNews-ի տեղեկությունների՝  մինչ հրդեհի բռնկվելը կացարանի դիմաց կանգնած զինծառայողներից մեկը նախաքննական մարմնին հայտնել է, թե վաշտի հրամանատարը՝ կոչումով կապիտանը դուրս է եկել կացարանից և բենզին է ուզել (վառարանի կրակը թեժացնելու համար)։

Այնուհետև արդեն գիշերը 1:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել կացարանում, կացարանի մուտքը արգելափակվել է, քանի որ վառարանը եղել է մուտքի մոտ, իսկ զինծառայողները չեն կարողացել դուրս գալ կացարանից, քանզի պատուհանների վրա էլ եղել են ճաղավանդակներ։

Դրսում գտնվող զինծառայողները, հրդեհի սարսափելի հետևանքները պատկերացնելով, փորձել են ՊՆ բեռնատարի միջոցով քանդել կացարանի պատերը, որպեսզի  ներսում գտնվողները կարողանան դուրս  գան։

pn ural

Լուսանկարում պատկերված ՊՆ բեռնատարի վրա դեռևս մնացել են շինության քարերից կտորներ։

Հրդեհի բռնկումից հետո վաշտի հրամանատարին հաջողվել է փրկվել՝ արագ դուրս գալով զորանոց ծառայող կացարանից։

Սակայն հրդեհի արդյունքում կապիտանը ստացել է այրվածքներ, այժմ գտնվում է հոսպիտալում։ Դեպքից անմիջապես հետո հարցաքննված կապիտանը ինքն է հայտնել, որ փորձել է բենզին լցնել վառարանի մեջ, ինչի արդյունքում էլ զորանոցում հրդեհ է բռնկվել։

Ի դեպ, ականատեսների վկայությամբ զորանոցից դուրս եկած կապիտանը գիտակցելով աղետալի հետևանքները դեռևս հրդեհվող կացարանի դիմաց փորձել է վերջ տալ կյանքին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով