Մամուլ

«Էս ամենում մի բան է տհաճ, որ խաբում են». Սոֆյա Հովսեփյան

«Էս ամենում մի բան է տհաճ, որ խաբում են». Սոֆյա Հովսեփյան

Նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բագրատաշենի մաքսատնից անցնելուց, վարորդներից մեկի մեքենայում եղել է մեկ տարրա հեղուկ օճառի, մեկ արեւածաղկի ձեթ և լվացքի փոշի․․․

Մաքսատան աշխատակիցը պահանջել է նետել աղբարկղի մեջ, քանի որ թուրքական է եղել և իր ներկայացմամբ արգելված է…

Առաջին հայացքից ուրախալի կլիներ պատմությունը, եթե այդ նույն ժամանակ անցակետով անցնելուց չլիներ երեք թուրքական բեռնատար, որն էլ հիմք է դարձել քաղաքացու և աշխատակցի բանավեճի և արդյունքում առաջարկել են․ «աղմուկ մի արա, գնա»:

bagratashen

Պատմությունը լսելուց հետո՝ մտքումս էր մնացել և այսօր Էլ -Սի-Վայ-Կի-կի խանութի կողքից անցնելուց հատուկ մտա, մի քանի ապրանքներ նայեցի ու բոլորը թուրքական էին (Մի ժամանակ խաբում էին, որ չինական է) և ամենակարևորն այն է, որ նոր տեսականին էր …

Չէ, էս ամենում մի բան է տհաճ, որ խաբում են …Ա՜յ մարդիկ, չե՞ք կարող կանխել, գոնե ասեք, որ անհնար է և անցեք առաջ ձեր դարավոր առևտուրն արեք, բայց որ խաբում եք, շա՜տ տխուր է ստացվում … Կեցցե՜ խաբեբայությունը, ձեր ուժը միայն կարող է պատել 5 լիտր օճառի գնման դեպքում»։

Կիսվել նյութով