ՄամուլՏեսանյութ

«էս ակցիան ուղղված է թուրքերի դեմ». Ոստիկանները քաշքշելով բերման ենթարկեցին Արշակունյաց պողոտան փակած քաղաքացիներին

«էս ակցիան ուղղված է թուրքերի դեմ». Ոստիկանները քաշքշելով բերման ենթարկեցին Արշակունյաց պողոտան փակած քաղաքացիներին

Առավոտից Երեւանի մի շարք փողոցներ են փակվել. Քաղաքացիները տեղեկատվական ակցիա են իրականացնում՝ նշելով, որ այսօր երեկոյան ժամը 17-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք է տեղի ունենալու:

Արշակունյաց պողոտան փակած երիտասարդներից մեկը դիմելով ոստիկաններին ասաց. «Խնդրում եմ, այս ակցիան մի տապալեք, մենք հայ ենք, էս ակցիան ուղղված է բացառապես թուրքերի դեմ»:

berman entarkel 2

Ոստիկաններից մեկը նշեց, որ այս պահին պողոտայում խցանման մեջ երեք շատպօգնություն է կանգնաց, իսկ քիչ անց, ոստիկանները քաշքշելով սկսեցին բերման ենթարկել պողոտան փակած քաղաքացիներին:

Նշենք, որ ոստիկանության փոխանցմամբ, Երեւանի փողոցներից 18 մարդ բերման է ենթարկվել ոստիկանության բաժիններ: Ոստիկանությունից News.am-ին հայտնեցին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախատումների մասին օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված գործողություն կատարելու համար (Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել էջում