Մամուլ

«էսօր ընդամենը Աշոտիկի ծնունդ է․ գնացել է Ղարաբաղ` նրա ծնունդը շնհավորի»․ Կարմեն Դավթյան

Կարմեն Դավթյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Ես էլ խոր ու տառապալից անհանգստությամբ հետեւում եմ`
-Փաշինյանի Ղարաբաղ այցին.
-Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի վաղվա`
-Օրակարգին…
-Վանեցյանի /ողջույն, պարոն Վանեցյան. գնացել եք վերաբնակեցնեք գրավյալ շրջանները` այս տագնապալի օրերին/.
-Իրար վրա եմ բերում թղթերս ու նոթերս.
-Թե` յարափ` ինչով օգնեմ ղարիբ հայրենիքիս…
-Վերաբնակեցման խնդրին, ֆորմատի կայացմանը…
-Ղարաբաղ` անվտանգության նիստի մեկնած գերագույն գլխավոր հրամանատարիս..

Հ.Գ.
-Մտատանջվում էի, որ ազգիս ցավը սրտներին ծանրացրած` 
-<<Ընտանիքը>> թուղթ ու գիրք կարդալը թողած.
-Քաջաբար ու անձնազոհաբար`
-Մեծով-փոքրով, Վանեցյանով` ելել-գնացել-հասել է Ղարաբաղ.
-Մատղաշը գրկներին…
-Կագնելու ղարաբաղցու կողքին, 
-Ջատագովելու նրան, նշխարելու նրա սպասումները…
Հ.Գ.
-Դու մմմմմմիր ասա`
-էսօր ընդամենը Աշոտիկի ծնունդ է.
-Ընտանիքը` գիրքը մոռացել.
-Գնացել է Ղարաբաղ` նրա ծնունդը շնհավորի.
-Մի ողջ` ինքնաթիռով….
Հ.Գ.
-Այ հազար շնհավոր, այ լինես բախտավոր…

Share