ՄամուլՏեսանյութ

«Էսի պարտություն չէր». Սասուն Միքայելյան (Տեսանյութ)

«Էսի պարտություն չէր». Սասուն Միքայելյան (Տեսանյութ)

Սա պարտություն չէր: Այս մասին այսօր` փետրվարի 12-ին, ԵԿՄ-ում ասել է  ԵԿՄ նախագահ, «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

«Հետագայում վերլուծեն էս պատերազմը, կասեն կամ էս ժողովրդի պսիխոլոգիան է պարտված, կամ սրանք չգիտեմ ինչ ազգ են, որ կարողացան աշխարհի 2 պետության դեմ կանգնեն, էսօրվա ժամանակակից զինտեխնիկայի դեմ կանգնած հայ զինվորը:

Էսի պարտություն չէր, մեզ պետք չի չգիտեմ ինչեր կարդալ, մեզի պետք է մեր հայրենիքը պահել, պահպանենք, մեզի պետքա մեր հողին կառչած լինենք, էտա մաենամեծ գիտությունը աշխարհում»,-ասաց նա:

Սասուն Միքայելյան

Նշենք, որ այսօր ԵԿՄ վարչության նախագահի, անդամների, ՊՆ ներկայացուցչի, Հանրային խորհրդի ուժային կառույցների հանձնաժողովի նախագահի, ՀԽ պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահի, անդամների, մասնակցությամբ ԵԿՄ վարչությունում անցկացվել է համատեղ քննարկում:

Քննարկվում էր ՀՀ գրող, դրամատուրգ, «Գարեգին Նժդեհ» ջոկատի հիմնադիր ղեկավար Հովհաննես Ներզեթյանի ծրագիրը:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով