Աշխարհ

Էմանուել Մակրոնը վերընտրվեց Ֆրանսիայի նախագահ

Էմանուել Մակրոնը վերընտրվեց Ֆրանսիայի նախագահ

Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցում են գործող նախագահ Էմանուել Մակրոնը և «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լը Պենը:

Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը հաղթում է նախագահական ընտրությունների երկրորդ և վճռորոշ փուլում, հաղորդում է Ռիա Նովոստին՝ հղում անելով ֆրանսիական BFMTV-ի տվյալներին։

Մակրոն

Նշենք, որ Էմանուել Մակրոնը պայքարում էր «Ազգային միություն» կուսակցության թեկնածու Մարին Լը Պենի դեմ: Ըստ ընտրողների 55-58%-ը քվեարկել է Մակրոնի, իսկ Լը Պենի օգտին՝ 42-45%-ը:

Նշենք նաև, որ ըստ տվյալների Ֆրանսիայի նախագահի ընտրության մասնակցությունը եղել է մոտ 64%։

Կիսվել նյութով