Շոու-բիզնես

Էլլեն Ասատրյանը՝ ձմեռային հանգստի, Ժաննա Բուտուլյանի հետ վեճի մասին, և ոչ միայն

Bravo.am-ը գրում է.

Էլլեն Ասատրյանը, ով այս օրերին իր հանգիստն է վայելում Եգիպտոսում, խոսել է ձմեռային հանգստի, Ժաննա Բուտուլյանի հետ ունեցած վեճի, նոր դերի մասին, և ոչ միայն:

«Ընկերուհուս հետ եմ այս անգամ մեկնել հանգստի: Հիանալի ժամանակ ենք անցկացնում, ամեն օր նոր վայրեր ենք բացահայտում, վայելում արևն ու ծովը: Ես Արևելյան մշակույթի սիրահար եմ, այնպես որ այստեղ ամեն բան ինձ համար շատ հարազատ է»,- պատմել է նա:

elen asatryan

Ակտիվ հանգստի սիրահար դերասանուհին դեռ իր ամենատպավորիչ արձակուրդները չի ունեցել. «Դեռ չեմ հասցրել շատ շրջագայել ու անմոռանալի արձակուրդներ ունենալ, բայց, կարծում եմ, այս ապրիլին կիրականացնեմ վաղեմի երազանքս ու շրջագայության կմեկնեմ, բայց թե ուր՝ դեռ չեմ գաղտնազերծի»:

Նյութի աղբյուրը՝ Bravo.am

Կիսվել նյութով