Մամուլ

«Էդուարդ Շարմազանովը առաջարկել է Երևանը վերանվանել Սերժավան»․ Պետրոս Ղազարյան

«Անցել է մեկ տարի։ Հեղափոխություն չի եղել և Սերժ Սարգսյանը շարունակում է պաշտոնավարել։ Էդուարդ Շարմազանովը առաջարկել է Երևանը վերանվանել Սերժավան»։ Ֆեյբուքյան իր էջում գրառում է կատարել Պետրոս Ղազարյանը։

Նախ մենք հիմնվում ենք միջազգային փորձի վրա,երկրորդ Սերժ Սարգսյանը մեծ լումա ունի արցախյան հերոսամարտում, իսկ ինչ լումա ունի Երևանը։ Ճշտող հարցին, որ Երևանը մարդու անուն չէ, Շարմազանովը արցախյան հերոսամարտը նսեմացնելու միտում է տեսել։

Բրիֆինգի ժամանակ Գևորգ Պետրոսյանը հայտնել է, որ Բարգավաճ Հայաստանը կտրուկ դեմ է այս որոշմանը։ Եթե Երևանը պետք է վերանվանել Սերժավան, ապա Աբովյանը միանշանակ պետք է վերանվանել Գագիկավան բացատրել է պատգամավորը։ Վերջիվերջո հայտնի չէ՝ ուր է գնացել Աբովյանը, իսկ Ծառուկյանը միշտ ժողովրդի մոտ է գնում։

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը շտապ ասուլիս է հրավիրել և հայտարարել, որ կմտնի յուրաքանչյուր երևանցու բնակարան և կհամոզի դուրս գալ փողոց՝ այս որոշման դեմ։ Ինչին մեկ այլ ասուլիսում հակադարձել է Էդմոն Մարուքյանը։

Ընդդիմությունը պետք է իրատես լինի, Նիկոլը չի կարող մտնել յուրաքանչյուր բնակարան, ինչը հավելյալ հիասթափություն կբերի ընդդիմության նկատմամբ,կո չ եմ անում մեր գործընկերներին իշխանության ջրաղացին ջուր չլցնել և գնալ պայքարի կլասիկ ճանապարհով ՝բացատրել է պատգամավրորը։

Հունական կղզիներից հարցին անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանը։Սերունդները մեզ միշտ նույնացրել և ասել են կամ սերժառոբական կամ ռոբասերժական ռեժիմ։ Հետևաբար մայրաքաղաքի անունը նույնպես պետք է կիսել ՝իր անհամաձայնությունն է հիմնավորել Քոչարյանը։ Ես այստեղ իմ կառավարման նվաճումները ստվերելու միտում եմ տեսնում։ Քոչարյանը խոստացել է վերադառնալ և մտնել ակտիվ քաղաքականություն։ Դեռ հետդարձի տոմսի փողի խնդիրն ենք լուծում ՝ուշացումը բացատրել է Քոչարյանը։

Մեր պատմական հայրենիքում քաղաքները ղեկավարների անուններով վերանվանելը հին հայկական ավանդույթ է ,օրինակ Տիգրանակերտ,Երվանդաշատը։ Դաշնակցությունը հավատարիմ մնալով ազգային արժեքներին չի կարող դեմ գնալ հին հայկական ավանդույթներին.հետևաբար մենք ոչ թե իշխանամետ ենք այլ ավանդապաշտ ՀՅԴ տեսակետը բացատրել է Հրանտ Մարգարյանը։

Սերժ Սարգսյանը կառավարության նիստին ասել է ,որ ինքը անձամբ դեմ է այս որոշմանը ։Լուրը տարածել է Արմեն Աշոտյանը ,ասելով որ Սերժ Սարգսյանը շուտով անձամբ կխոսի ,իսկ թերահավատներին հավելել է ,որ իր մոտ կա կառավարության նիստի ձայնագրությունը:

Ես կկտրեմ իմ ձեռքը եթե նման ձայնագրություն լինի ,հայտարարել է Դավիթ Սանասարյանը ՝ Աշոտյանին մեղադրելով կոռուպցիոն համակարգի վերանվանման մեջ»,- գրել է Պետրոս Ղազարյանը։

Կիսվել էջում