Շոու-բիզնես

Էդգար Իգիթյանը՝ առաջնեկին սպասելու լուրերի մասին

Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, որ դերասան Էդգար Իգիթյանը ու կինը՝ Լուսինե Չոբանյանը, սպասում են իրենց առաջնեկին: Դերասանի երկրպագուները նկատել են, որ տևական ժամանակ է, ինչ Լուսինեն չի հրապարակում լուսանկարներ, որտեղ կերևա իր կազմվածքը: Tert.am Life-ի հետ զրույցում Էդգարն ասաց, որ իրենց ընտանիքում առայժմ համալրում չի սպասվում:

«Դա այնպիսի նորություն է, որ առաջինը ես մեծ սիրով կհայտնեի»,- ասաց Էդգարն ու հավելեց, որ չի պատրաստվում գաղտնի պահել անձնական կյանքին վերաբերող այդ նորությունը:

Բալիկը զույգի ներաստեղծ ընտանիքում սպասված է, սակայն նրանք չեն շտապում այս հարցում: Էդգարը նկատեց, որ հիմա վայելում են համատեղ կյանքը, բացի այդ, երկուսն էլ հագեցած աշխատանքային գրաֆիկ ունեն:

«Ե՛վ ես եմ գործնականում շատ զբացված, և՛ Լուսոյի գրաֆիկն է շատ խիտ: Չենք շտապում, բայց այնպես էլ չէ, որ մենք մտածում այդ մասին, ուղղակի հիմա հատուկ ծրագրեր չունենք: Բալիկը սպասված է մեր ընտանիքում, բայց հիմա ավելի շատ տրամադրված ենք գործնական կյանքին»,- ասաց դերասանը:

Աղբյուր՝ tert.am

Կիսվել նյութով