Մամուլ

«Զվարթնոց» օդանավակայանում դոլարը գնվում է 300 դրամով, վաճառվում՝ 620 դրամով

«Զվարթնոց» օդանավակայանում դոլարը գնվում է 300 դրամով, վաճառվում՝ 620 դրամով

«Զվարթնոց» օդանավակայանում գործող տարադրամի փոխանակման կետի առաջարկած՝ տարադրամի առուվաճառքի գները հուլիսի 16-ի դրությամբ, որոնք կտրուկ տարբերվում են մայրաքաղաքի մյուս փոխանակման կետերի  առաջարկած գներից:

Այս մասին ֆեյսբուք սոցիալական ցանցում «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը իր էջում գրել է.

Մասնավորապես, ամերիկյան դոլարը գնվում էր՝ 300, և վաճառվում՝ 620 դրամով: Ռուսական ռուբլին գնվում էր 3 դրամով և վաճառվում՝ 7.60-ով: Եվրոն գնվում էր՝ 300, և վաճառվում էր 650 դրամով:

dolar zvartnots

«Երևանի «Զվարթնոց» օդանավակայանն է: Փոխարժեքներին նայեք: Ճիշտ էր ասում Արշակյան Հակոբը՝ 2022թ տիեզերքի տարի է Հայաստանի համար: Սա տիեզերական թալան է:

Դրանից բացի՝ ոչ մի հայերեն բառ: Լեզվի կոմիտե / Language Committee, լա՞վ եք: Իսկ ուրիշ ո՞նց եք», գրել է Հեքիմյանը:

Կիսվել նյութով