ՄամուլՏեսանյութ

Զոհված զինծառայողների ծնողները Դոգից պահանջում են, որ նա ներողություն խնդրի

Զոհված զինծառայողների ծնողները Դոգից պահանջում են, որ նա ներողություն խնդրի

Կառավարության շենքի մոտ նստացույց իրականացնող զոհված զինծառայողների ծնողները քիչ առաջ լրագրողների հետ զրույցում նշեցին, որ պահանջում են Վարդան Ղուկասյանից՝ Դոգից, որպեսզի նա ներողություն խնդրի զոհված զինծառայողների ծնողներից։

Ծնողներից մեկը նշեց, որ Վարդան Ղուկասյանը հայհոյել է ծնողներից մեկին։

«Եթե նա հայհոյել է մեզանից մեկին, ուրեմն հայհոյել է մեզ բոլորիս, թող Դոգը ներողություն խնդրի բոլոր ծնողներից»:

Հիշեցնենք, որ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի, կալանավորումից հետո, զոհված զինծառայողների որոշ ծնողներ նստացույց են իրականացնում կառավարության շենքի առջև, պահանջելով ազատ արձակել Գայանե Հակոբյանին։

Կիսվել նյութով