ՄամուլՏեսանյութ

Զինվորները հրաժարվում են մեկնել Արցախ. քաշքշուկ ինստիտուտի դիմաց (Տեսանյութ)

Զինվորները հրաժարվում են մեկնել Արցախ. քաշքշուկ ինստիտուտի դիմաց (Տեսանյութ)

Ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ` պահանջով, որ իրենց զավակներին չտանեն Արցախ, քանի որ չկան անվտանգության երաշխիքներ: 

Ծնողներից մեկը լրագրողներին ներկայացրել է առավոտյան իրենց կողմից արված մի նկարահանում, որտեղ երևում է, թե ինչպես է սպան զինծառայողներից մեկին քաշքշում: Հիշեցնենք, որ ծնողները նշում են՝ զինծառայողները ևս հրաժարվում են մեկնել Արցախ:

zinvori mayr

Նշենք, որ զինծառայողներից մեկի մայրը՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց, որ զինվորներին ստիպում են քաղաքացիական հագուստ հագնել ու անցնել սահմանը։

«Երեխաներին ստիպում են փոխել զինվորական համազգեստը, հագնել քաղաքացիական հագուստ և անցնել սահմանը: Այսինքն՝ ինչ կարգի վտանգված ա էդ էրեխեքի կյանքը, որ նման գործողությունների են դիմում: Էրեխեքն են զանգում ասում՝ իրենց ստիպում են քաղաքացիական շորեր հագնել»,- ասաց զինվորի մայրը:

Մանրամասները՝ ստորև տեսանյութում

Կիսվել նյութով