ՄամուլՏեսանյութ

Զինվորին ծեծելով հասցրել են ինքնասպանության․ նոր մանրամասներ մահացած զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել երեկ մահացած զինծառայողի դեպքի վերաբերյալ։

Մասնավորապես՝ ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների, զինծառայողին հասցրել են ինքնասպանության։ Նախնական տվյալներով՝ զինվորը ինքնասպանությունից առաջ ենթարկվել է ծեծի, իսկ իրավապահները բացահայտել են նաև այլ հանգամանքներ։

ArmLur.am-ի  տեղեկություններով՝ ըստ նախնական վարկածի, մահացած զինծառայողը առաջին անգամ էր բարձրացել դիրքեր, ինչը, հնարավոր է, ճակատագրական է դարձել նրա համար։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրները հայտնում են, որ զինվորի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված վարույթի շրջանակում նախատեսվում է երկու անձի ձերբակալություն։

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՊՆ N զորամասի զինծառայողի՝ հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։

Մանրամասները՝ տեսանյութում․ 

Կիսվեք ձեր էջում