Մամուլ

Զինված հարձակում «Ակբա բանկ»-ի վրա. կողոպտիչը թալանել է խոշոր չափի գումար

Զինված հարձակում «Ակբա բանկ»-ի վրա. կողոպտիչը թալանել է խոշոր չափի գումար

Երեւանում այսօր՝ փետրվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ուեցել Երևանում. ժամը 17-ի սահմաններում մի տղամարդ՝ զինված զենքով, մտել է Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան 64 հասցեում գործող «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկ» և զենքը պահել աշխատակցուհու վրա ու հափշտակել մոտ 2 մլն 500 հազար դրամ և դիմել փախուստի:

acba

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, հանցագործը չի հասցրել փախչել, քանի որ «Ակբա բանկ»-ի Արկաբիրի մասնաճյուղի կառավարիչ Հայկ Պետրոսյանն ու բանկի անվտանգության աշխատակից Կարեն Մանուկյանը, վտանգելով իրենց կյանքը, հետապնդել և դրսում վնասազերծել են նրան:

Քիչ առաջ նա տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են բանկը թալանողի ինքնությունը:

Կիսվել նյութով