Մամուլ

Պատերազմ թե՞ խաղաղություն․ տարածքային զինկոմիսարիատներից ծանուցագրեր են ուղարկվում

Bavnews.am լրատվական կայքին հայտնի դարձավ, որ այս օրերին Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջաններին պատկանող համար N զինկոմիսարիատից ծանուցագրեր են ուղարկվում ՀՀ-ում և Արցախում զինծառայություն անցած բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ծառայության են անցել և զորացրվել են արդեն տարբեր զորամասերից։

Մեր աղբյուրին հայտնի դարձավ, որ հավաքները կրելու են խաղաղ բնույթ, բայց պետք է նաև զգոն լինել թշնամու ամեն տեսակի տեղաշարժից։ Զորահավաքը լինելու է ապրիլ ամսին և տևելու է 1-ից 2 օր։

ծանուցագրեր

Զորահավաքը տեղի է ունենալու Արցախի Հադրութի շրջանի համար N զորամասում, իսկ ամբողջական ծախսերը հոգալու է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։

Չնայած ծանուցագրերի ուղարկմանը, պաշտպանության նախարարության կայքում չկա որևէ պաշտոնական տեղեկատվություն։ Մեր խմբագրությունը փորձեց կապ հաստատել Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին՝ ճշտելու հավելյալ մանրամասները, բայց վարչության հետ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց։

Կիսվել նյութով