Մամուլ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ ձերբակալվել է ծառայակիցը

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ ձերբակալվել է ծառայակիցը

ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հերթապահություն ընթացքում հրազենային մահացում վիրավորում ստացած և հրազենային վնասվածք ստացած զինծառայողների գործով ձերբակալվել է ծառայակիցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ մարտական հերթապահություն իրականացնող մեկ զինծառայողի հրազենային մահացու վնասվածք ստանալու և մեկ զինծառայողի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) հարուցված քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կապանի «պոստերից» մեկում հնչել են կրակոցներ. սերժանտը մահացել է, կա վիրավոր։

Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ Պաշտպանության նախարարությունում տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված հենակետերից Կապանի «պոստերից» մեկում հնչել են կրակոցներ։

Դեպքի վայր ժամանած տեղի ՌՈ ծառայողները պարզել են, որ կրակոցների հետևանքով 1 պահեստազորային մահացել է, 1 հոգի էլ վիրավորում է ստացել։

Կիսվել էջում