Մամուլ

Զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է դիրքի ավագը

Զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է դիրքի ավագը

2021թ. հուլիսի 16-ին` ժամը 21:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի դիրքում հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով, գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Խաչատուրի Ղազարյանը:

Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Ա. Ղազարյանը մահացել է:

դիրքեր

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է դիրքի ավագ, լեյտենանտ Հ.Ա-ն:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Կիսվել էջում