Մամուլ

«Զիլ»-ի վարորդը Գյումրի ԲԿ-ում է, ոստիկանները շարունակում են հսկել հիվանդասենյակը

«Զիլ»-ի վարորդը Գյումրի ԲԿ-ում է, ոստիկանները շարունակում են հսկել հիվանդասենյակը

Արդեն հայտնել էինք, որ օգոստոսի 14-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով Գյումրի բժշկական կենտրոն տեղափոխված «Զիլ» մակնիշի բեռնատարի վարորդ 33-ամյա Հ.Պ․-ի առողջական վիճակում դրական փոփոխություն է նկատվում։

Oragir.News-ն այսօր այցելել է Գյումրի բժշկական կենտրոն, Հ․Պետրոսյանը գտնվում է վիրաբուժական բաժանմունքում, նրա հիվանդասենյակի մոտ ոստիկանները շարունակում են շուրջօրյա հսկողություն իրականացնել։

Հ․ Պետրոսյանի հարազատները հրաժարվեցին հարցազրույցից՝ նշելով, որ նախաքննություն է ընթանում, իրենք չեն ուզում արհեստական խնդիրներ ստեղծել։

Oragir.News-ի տեղեկություններով՝ 33-ամյա վարորդի ինքնազգացողությունը նորմալ է, արդեն կարողանում է հաղորդակցվել, բայց հիշողությունը երբեմն կորցնում է։ «Զիլ» մակնիշի բեռնատարի վարորդը, դեռևս չի հարցաքննվել։

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը Oragir.News-ին փոխանցեց, որ այս պահին չի կարող ասել, թե երբ դուրս կգրեն «Զիլ» մակնիշի բեռնատարի վարորդին։

«Այս պահին բուժման պրոցես է անցնում, ընդհանուր առմամբ վիճակը գնահատվում է միջին ծանրության, դրական դինամիկա կա, բայց ես չեմ կարող ասել, թե երբ դուրս կգրվի, դա կախված է ընթացքից։

Այս պահին չենք նախատեսում տեաղփոխել, կմնա Գյումրի բժշկական կենտրոնում»,- փոխանցեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։

Կիսվել էջում