Մամուլ

Զելենսկին դադարեցրել է Ադրբեջանին ռադիոլոկացիոն կայանների բաղադրիչների մատակարարման պայմանագրի կատարումը

Զելենսկին դադարեցրել է Ադրբեջանին ռադիոլոկացիոն կայանների բաղադրիչների մատակարարման պայմանագրի կատարումը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դադարեցրել է «Укрспецэкспорт»-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի կատարումը П-18 ռադիոլոկացիոն կայանների բաղադրիչներ մատակարարելու վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ZN ուկրաինական կայքը:

Կայքի աղբյուրների համաձայն՝ Զելենսկին պայմանագրի կատարումը դադարեցնելու հրաման է տվել շուրջ մեկ ամիս առաջ, երբ Ադրբեջանը ռազմական հարձակում է սկսել Արցախի դեմ:

Զելենսկի Սարիկ Անդրեասյան

Ավելի վաղ հայտնել էինք, որ Զելենսկին հայտնել էր, որ Ուկրաինան ոչ մեկին ֆոսֆորային ռումբ չի մատակարարել։

«Ուկրաինան հաստատ չի աջակցում ոչ ոքի՝ ի տարբերություն մեկ այլ հայտնի երկրի, որը պարզապես զենք է մատակարարում բոլորին: Պատերազմը նրա համար հաց ու արյուն է: Մտածիր այդ մասին»,-գրել էր Զելենսկին՝ Սարիկ Անդրեասյանին ուղղված նամակում

Կիսվել նյութով