Աշխարհ

Զելենսկիի կորտեժը ճանապարհին բախվել է ավտոբուսի, որտեղ եղել են երեխաներ. Տեսանյութ

Զելենսկիի կորտեժը ճանապարհին բախվել է ավտոբուսի, որտեղ եղել են երեխաներ:

Զապարոժի շրջանում, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կորտեժից երեք ավտոմեքենաներ բախվել են ավտոբուսի, որտեղ եղել են երեխաներ: Այս մասին հաղորդում է «Страна.ua»-ը:

Աղբյուրի տվյալներով մեքենաները փորձել են շրջանցել ավտոբուսին և մեծ արագությամբ վազանց կատարելով բախվել են ավտոբուսին։

Ոստիկանության տվյալներով, ոչ ոք չի տուժել:

Ըստ տվյալների մեքենաները վերադառնում էին Կիև, իսկ նախագահը չի եղել մեքենայի մեջ` Զելենսկին ինքնաթիռով է վերադարձել մայրաքաղաք:

Աղբյուրի խոսքով անձնակազմի 30 վարորդների կեսն են միայն աշխատում: Խիստ գրաֆիկայի պատճառով վարորդները օրվա ընթացքում չեն քնում: Այստեղից էլ և տեղի է ունեցել ճանապարհային վթարը, – նշել է աղբյուրը:

Կիսվել նյութով