Մամուլ

Զգացինք ինչքան տկար ենք մենք այդ հզոր մարդու արժանապատվության մակարդակի առջև․․․

Զգացինք ինչքան տկար ենք մենք այդ հզոր մարդու արժանապատվության մակարդակի առջև․․․

Սիրանույշ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դավիթ Ամալյան՝ տարեմուտի մեր ապրածի ու չապրածի, մեր զգացածի ու չզգացածի, մեր գտածի ու կորցրածի սիմվոլը դարձավ։

Տարեմուտի գիշերն այս մարդու շնորհիվ ինչքան բան ընկավ իր տեղը՝ հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտի ու իրականության ընկալման տեսանկյունից, ով մինչև այդ իրավիճակը չէր ընկալում սկսեց ընկալել, ով ոչինչ չէր զգում՝ սկսեց զգալ, ով բացարձակ թեմայի մեջ չէր միայն սեղանով ու կերուխումով էր տարված՝ մտան թեմայի մեջ բոլորը միանգամից։

Դավիթ Ամալյան որդի

Ընկերներիցս մեկն էր զանգել, ասում էր սեղան բնականաբար չենք դրել, խեղդված, հուզված Եռաբլուրի ուղիղ եթերն էինք նայում, ուզեցի բերանս մի բան քցեմ, մեկ էլ որ չտեսնեմ ուղիղ եթերով որդու շիրմի մոտ Ամալյանը Շնորհակալ եմ է երգում…

Զգացինք ինչքան տկար ենք մենք այդ հզոր մարդու արժանապատվության մակարդակի առջև։ Պապանձվելու տարեմուտ էր.. Իրենց շնորհիվ է, որ մենք կանք ու լինելու ենք դեռ աշխարհի քարտեզի վրա…

Խոնարհվում ենք

Շնորհակալ ենք»:

Կիսվել էջում