ԱշխարհՏեսանյութ

Զանգվածային ընտրակեղծիքներ ու կաշառք՝ Էրդողանի օգտին

Զանգվածային ընտրակեղծիքներ ու կաշառք՝ Էրդողանի օգտին

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը տեսանյութ է տարածել իր էջում և կից գրել․

«Սոցցանցերի թուրքական սեգմենում հրապարակվում են տեսանյութեր, համաձայն որոնց՝ Էրդողանի օգտին տեղի են ունենում զանգվածային կեղծարարություններ և բաժանվում է ընտրակաշառք»։

Նշենք, որ Թուրքիայի նախագահական ընտրություններին մասնակցում է երեք թեկնածու՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդդիմադիր թեկնածու, Ժողովրդահանրապետական կուսակցության լիդեր Քեմալ Քըլըչդարօղլուն և ATA դաշինքի թեկնածու Սինան Օգանը։

Սպասվում է, որ պետական ամենաբարձր պաշտոնի համար հիմնական պայքարը ծավալվելու է Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև։

Հաղթելու համար պետք է հավաքել 50 տոկոսից ավելի ձայն, տեղի քաղաքագետները չեն բացառում Թուրքիայում նախագահական ընտրությունների երկու փուլով անցկացումը։ Այս դեպքում երկրորդ փուլը կկայանա մայիսի 28-ին։ Ձայների պարզ մեծամասնություն ստացած թեկնածուն հաղթող կճանաչվի։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում