Մամուլ

Երևան-Սևան ավտոճանապարհին վթարի է ենթակվել քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը

Երևան-Սևան ավտոճանապարհին վթարի է ենթակվել քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտոթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններում ճանապարհն սպասարկող ճանշինի անգործության և փնթի աշխատանքի հետևանքով բախվել են Lexus RX և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկություների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակի պարեկները։

Պարեկային Ծառայությոնը պարզում է վարորդների ինքությունը։

opel chayni

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Lexus-ի մեջ եղել են «Արար» հիմնադրամի համահիմնադիր, քաղաքական ու հանրային գործիչ, ճանաչված Ավետիք Չալաբյանը և «Արար» հիմնադրամի տնօրեն սիրված ու ճանաչված հասարակական գործիչ Արմեն Խաչիկյանը։ 

avetiq chalabyan avtovtar

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մեկասառույցը։ Ու Opel-ը, հայտնվելով մերկասառույցի մեջ, չի կարողացել կառավարել ավտոմեքենան և բախվել է Lexus RX-ին, որն էլ բախվել է բետոնե հայտվածին։

Opel-ի վարորդին առաջին օգնության են Ա․ Չալաբյանն ու Ա. Խաչիկյանը։

Share