Մամուլ

«Երևան սիթի» սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետից խոշոր չափի գումար հափշտակած կասկածյալին ոստիկանները հայտնաբերել են

«Երևան սիթի» սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետից խոշոր չափի գումար հափշտակած կասկածյալին ոստիկանները հայտնաբերել են

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ, հունիսի 14-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի և ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզաան և իրականացրած հսկայածավալ աշխատանքների արդյունքում ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Արաբկիր վարչական շրջանի ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 27-ամյա Սևադա Պ-ին։

dimakavorvac andz

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է հունիսի 12-ին Ծարավ Աղբյուր 53/9 հասցեում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետում նռնակով ավազակային հարձակում կատարելու և խոշոր չափի գումար հափշտակելու մեջ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սևադա Պ-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ ձերբակալվել է։

Կիսվել էջում