Մամուլ

«Երևան Սիթի»-ում կողոպուտի է ենթարկվել ՍՊԸ-ի տնօրենը. նրանից հափշտակել են 400 հազար ՌԴ ռուբլի

«Երևան Սիթի»-ում կողոպուտի է ենթարկվել ՍՊԸ-ի տնօրենը. նրանից հափշտակել են 400 հազար ՌԴ ռուբլի

Shamshyan.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ մայիսի 19-ին, ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները Արգիշտի փողոցում վնասազերծել են մոտ 3 մլն դրամին համարժեք ՌԴ ռուբլի կողոպտողին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:00-ի սահմաններում Արգիշտի փողոցում ծառայություն կատարող ՃՈ 1-ին սապայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչներ Հարություն Գասպարյանին ու Վաչագան Սարգսյանին է մոտեցել Երևանի բնակիչ 40-ամյա Վահե Սարգսյանը և հայտնել, որ Մաշտոցի պողոտայում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետում անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր թևի տակ դրած տոպրակը, որի մեջ եղել է 3 մլն դրամին համարժեք՝  400 հազար ՌԴ ռուբլի և դիմել փախուստի:

yerevan city 1

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանները ճշտել են, թե որ ուղղությամբ է կողոպտիչը դիմել փախուստի և տուժած Վ. Սարգսյանի հետ հետապնդել են նրան և կարողացել են բռնել ու վնասազերծել:

Կողոպտիչը ով Երևանի բնակիչ, 36-ամյա Էդգար Սարուխանյանն է,  բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գողոնը:

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:  Գ. Շամշյանի տեղեկություններով, Վ. Սարգսյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է «Թաչ Էֆ Էքս» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն:

Կիսվել էջում