Մամուլ

«Երևան» հիմնադրամը պարոն Տարոնի նալոգները, կաշառքները, ատկատները հավաքելու լեգալ գործիքն է

«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Ալբերտ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երևան» հիմնադրամը պարոն Տարոնի նալոգները, կաշառքները, ատկատները հավաքելու լեգալ գործիքն է եղել միշտ:

Եթե ուսումնասիրվեն հիմնադրամ արվող մուտքերը, հենց թեկուզ միայն մեծ չափերի նվիրատվություններն ու այդ նույն ժամանակահատվածում պարոն Տարոնի ստորագրությամբ հողահատկացումները, շինթույլտվություններն ու այլ գործողությունները, կպարզվի այդ թույլտվությունների ու «նվիրատվությունների» ուղիղ կապը:

Իշխանական դասական կոռուպցիոն համակարգի փայլուն օրինակ»:

Կիսվել նյութով