Մամուլ

Երևան կժամանեն ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետները

Երևան կժամանեն ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետները

Հոկտեմբերի 9-ին Երևանում սպասվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները սկսվել են: Այսօր արդեն Երևան են ժամանել նիստը նախապատրաստող խմբի անդամները:

ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունները համաձայնեցրել են Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը՝ ս.թ. հոկտեմբերի 8-9-ը Երևանում անցկացնելու հայկական կողմի առաջարկը:

ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետների մասնակցությամբ նիստը տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: ԵԱՏՄ անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Ռուսաստանը։ Դիտորդի կարգավիճակով նիստերին մասնակցում է նաև Մոլդովան։

Կիսվել նյութով