Երևան է ժամանել Մաքսիմ Գալկինը․ նա հանդիպել է Ալեն Սիմոնյանին ու նրա ընտրյալին
Հայտնի արտիստ և հաղորդավար Մաքսիմ Գալկինը ժամանել է Հայաստան, ինչն առաջացրել է մեծ հետաքրքրություն թե՛ նրա երկրպագուների, թե՛ պաշտոնական շրջանակների շրջանում։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իր ինստագրամյան էջում հրապարակել է համատեղ լուսանկարներ Գալկինի հետ։
Լուսանկարներին կից Ալեն Սիմոնյանը արտիստին մաղթել է «Բարի գալուստ»՝ ընդգծելով հայկական հյուրընկալությունը։ Մաքսիմ Գալկինն արդեն հասցրել է այցելել Հայաստանի պատմամշակութային մի շարք վայրեր։
Նա նաև հրապարակում է արել Գառնիի հեթանոսական տաճարի ֆոնին՝ հիացմունք հայտնելով տեղի գեղեցկությամբ։
Հիշեցնենք, որ արտիստը գտնվում է Հայաստանում հյուրախաղերի շրջանակներում։ Նրա մեծ մենահամերգը նախատեսված է մայիսի 6-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Գալկինն իր տեսաուղերձում հաստատել է ելույթի անցկացումը և հրավիրել բոլորին ներկա գտնվելու երեկոյին։
Տեսանյութը ստորև․



