Մամուլ

Երևանում Opel-ը բախվել է BMW-ին, վերջինս էլ մխրճվել է ձմերուկների մեջ. կան վիրավորներ

Երևանում Opel-ը բախվել է BMW-ին, վերջինս էլ մխրճվել է ձմերուկների մեջ. կան վիրավորներ

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում, Շիրակի փողոցում, 27-ամյա Սարգիս Պետիկյանը՝ իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով բախվել է 38-ամյա Ալեքսանդր Մանուկյանի վարած, կայանված վիճակում գտնվող BMW մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել ձմերուկ վաճառողները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Էրեունի» բժշկական կենտրոն:

vraert vostikanutyun

Բախման հետևանքով BMW-ն առաջ է ընթացել և հայտնվել վաճառվող ձմերուկների մեջ, ինչի արդյունքում նյութական վնաս է պատճառվել վաճառողին:

Ձմերուկ վաճառողը ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էր.

«Հրաշքով պրծանք: Կարևորը մարդու բան չի եղել, բայց թարսի նման էն ձմերուկներն են վնասվել, որոնք պիտի գար մեր լեգենդ, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն առներ:

Ինքը մեր մոտից ա ձմերուկը գնում: Ոչ միայն սպորտում է ինքը լեգենդ, այլ պարզ, մարդկային հարաբերություններում: Շատ հարուստներից ու օլիգարխներից աղա է, «չայեվոյ» է, որ տալիս է: Հիմա ստիպված պըիտի իր ուզած ձմերուկներից ճարեմ»:

Կիսվել էջում