Մամուլ

Երևանում Lexus-ով​ ավտովթարի է ենթարկվել Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը

Երևանում Lexus-ով​ ավտովթարի է ենթարկվել Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 25-ին ավտովթարի է ենթարկվել Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Նուբարաշենի խճուղի 17/1 հասցեի հարևանությամբ բախվել են Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչներ, 38-ամյա Անդրանիկ Գասպարյանի վարած Lexus մակնիշի և 32-ամյա Լիլիթ Լալայանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով օրեր անց` ապրիլի 28-ին, վարորդներից Լ. Լալայանը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել Էրեբունի բժշկական կենտրոն:

nissan

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է վարույթ:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Lexus-ի վարորդ​ Անդրանիկ Գասպարյանը Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարն է, իսկ Nissan-ի վարորդ Լ. Լալայանը աշխատում է «Ապառաժ» ՍՊԸ-ում որպես հաշվապահ։

Կիսվել էջում