Մամուլ

Երևանում «Camry»-ի վարորդը վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնին

Երևանում «Camry»-ի վարորդը վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնին

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Ավան-Առինջ թաղամասի Տաշքեդնի  2/5 հասցեի դիմաց Toyota Camry մակնիշի  64 FF 100 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին, իսկ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել,  ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

camry varord

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները:

Նշված գնդից տեղեկությունը փոխանցել է են ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմուքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Գևորգ Մինասյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Գ. Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը:

Կիսվել նյութով