Մամուլ

Երևանում BMW X5-ը հրկիզել են. հրկիզողն էլ BMW-ի տիրոջը 30 հազար դոլար է պարտք

Երևանում BMW X5-ը հրկիզել են. հրկիզողն էլ BMW-ի տիրոջը 30 հազար դոլար է պարտք

Shamshyan.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննական բաժանմունքում գույքի դիտավորությամբ ոչնչացում հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված նյութերը նախապատրաստվում են դեկտեմբերի 17-ին Մամիկոնյանց փողոցի 50 հասցեի բակում, նույն փողոցի բնակիչ, 46-ամյա Արա Իսախանյանին պատկանող BMW X5 մակնիշի ավտոմեքենան դիտավորությամբ հրկիզելու փաստով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արաբկիրի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ, որոշ հանգամանքներ են պարզել և կա արդեն ենթադրյալ կասկածյալը, ում տվյալները նախաքննության շահերից ելնելով՝ չենք հրապարակում, սակայն պատճառը եղել է այն, որ կասկածյալը Ա. Իսախանյանին մոտ 30 հազար դոլար պարտք է եղել և Ա. Իսախանյանը այդ հարցով դիմել է դատարան, որպեսզի պարտապանը գումարը վերադարձնի, սակայն նա հանդիպել է Ա. Իսախանյանին և հայտնել, որ պետք է նա բողոքը հետ վերցնի ու երբ մերժում է ստացել, հրկիզել է BMW-ն:​

bmw hrkizel

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, դեկտեմբերի 17-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի թիվ 50 շենքի բակում կայանված ավտոմեքենա է այրվում:

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ոստիկանության  պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ: Պարեկները սահմանազատել էին տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան աշխատել:

Վերջիններս մարել էին BMW X 5 մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը: Այրվել էր ավտոմեքենայի սրահը, այն դարձել է  ոչ շահագործելի: Օպերատիվորեն ժամանել էր նաև  ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Կիսվել նյութով