Մամուլ

Երևանում 63-ամյա վարորդը Chevrolet-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Երևանում 63-ամյա վարորդը Chevrolet-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 63-ամյա Էդուարդ Ս-ն իր վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծ պողոտա – Գլինկա փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 23-ամյա Սվետա Ս․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ում առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրով անցնող ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Լամարա Քոչարյանն ու տեղում ծառայություն կատարող ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկ Նորայր Սարգսյանն ու կրտսեր պարեկ Խաչատուր Պետրոսյանը։

chevrolet vraert

Վիրավորը փաստաբանի կողմից տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների թիվ 41 խմբի բժիշկ Արման Մարգարյանի կողմից կրկնակի հետազոտվել, ապա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել էջում