ՄամուլՏեսանյութ

Երևանում 43-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է մեծ քանակությամբ թմրամիջոցներ, ոսկու ձուլակտորներ և ադամանդե քարեր (Տեսանյութ)

Երևանում 43-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է մեծ քանակությամբ թմրամիջոցներ, ոսկու ձուլակտորներ և ադամանդե քարեր (Տեսանյութ)

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրավապահները մարտի 21-ին խուզարկություն են կատարել Երևանի 43-ամյա բնակչի ընտանիքին պատկանող ձեռնարկատիրական տարածքում։

Խուզարկությանը, բացի ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողներից. մասնակցել են Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնի ծառյողները։

Հայտնաբերվել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ։ Հայտնաբերվել են նաև տարբեր տեսակի մեծաքանակ հոգեմետ դեղահաբեր:

Իրավապահները հայտնաբերել են նաև մարտական ատրճանակ, հրացան և օդաճնշիչ ատրճանակ, 51900 դոլար և 187700 եվրո, ոսկյա մատանիներ և շղթաներ, ոսկե մետաղադրամներ, ոսկու ձուլակտորներ և ադամանդե քար։

43-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում