Մամուլ

Երևանում 37-ամյա վարորդը Suzuki-ով վրաերթի է ենթարկել «Սոֆի» ռեստորանի աշխատակցուհուն. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում 37-ամյա վարորդը Suzuki-ով վրաերթի է ենթարկել «Սոֆի» ռեստորանի աշխատակցուհուն. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 21:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 37-ամյա Վլադիմիր Կ.-ն իր վարած Suzuki մակնիշի ավտոմեքենայով Շիրազի փողոցում՝ «Սոֆի» ռեստորանային համալիրի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքաննության, եղել է սթափ:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, պարեկները պարզել են վիրավորի ինքնությունը, ով Երևանի բնակիչ, 62-ամյա Ս.Բ.-ն է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս աշխատում է վրաերթի հարևանությամբ գործող «Սոֆի» ռեստորանային համալիրում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Կիսվել էջում