ՄամուլՏեսանյութ

Երևանում 21-ամյա մոտոցիկլավարը բախվում է Toyota-ներին․ Բացառիկ Տեսանյութ

Երևանում 21-ամյա մոտոցիկլավարը բախվում է Toyota-ներին․ Բացառիկ Տեսանյութ

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ օգոստոսի 23-ին, արտակարգ դեպք է  տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Տերյան – Մոսկովյան խաչմերուկում Երևանի բնակիչ 21-ամյա Հարություն Օ.-ն մոտոցիկլով բախվել է  Toyota Camry մակնիշի և ռուսական համարանիշներով Toyota Land Crauser Prado  մակնիշի ավտոմեքենաներին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն էլ տեղափոխվել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Նորայր Մայիլյանն ու Խաչատուր Մելքոնյանը:

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և ավագ քննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Պարեկային ծառայություն ու քննչական բաժինը պարզում են Toyota-ների վարորդների ինքնությունը:

Կիսվել էջում