Մամուլ

Երևանում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է, սակայն բժիշկները չեն կարողացել մոտենալ նրան, քանի որ իր շունը հարձակվում էր նրանց վրա

Երևանում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է, սակայն բժիշկները չեն կարողացել մոտենալ նրան, քանի որ իր շունը հարձակվում էր նրանց վրա

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 01:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանթյան փողոցի թիվ 61 հասցեի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է, ունի շուն, որը հարձակվում է ծառայության աշխատակիցների վրա, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 16 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ կինոլոգ Մնացականյանի գլխավորությամբ:

qaxaqaci vatanal shunn

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, պարեկներ Նորայր Մայիլյանն ու Տիգրան Մանուկյանը շանը տեղափոխել են անվտանգ տարածք, իսկ շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդը, ում ինքնազգացողությունը վատացել է, Երևանի բնակիչ, 36-ամյա Տիգրան Ղ.-ն է:

Կիսվել էջում