Մամուլ

Երևանում տղամարդը Դավթաշենի կամրջից ցած է նետվել․ հարազատները նրան առավոտվանից որոնում էին

Երևանում տղամարդը Դավթաշենի կամրջից ցած է նետվել․ հարազատները նրան առավոտվանից որոնում էին

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր` հոկտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 14։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Սահակյանն ու ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանը։

davtashen kamurj netvel

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը։ Փրկարարները անանցանելի վայրից դուրս են բերել մոտ 55-60 տարեկան տղամարդու դի։

Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր  գործերով ավագ քննիչ Կարեն Պոտոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Քննիչի որոշմամբ նշանակվմել է դատաբժշկական փորձաքննություն, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։  Փրկարարները դին պատգարակով մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ Ա. Պ-ն էր, ում առավոտվանից ընտանիքի անդամները որոնում էին։

Կիսվել էջում