ՄամուլՏեսանյութ

Երևանում տեսախցիկներն արձանագրել են «Սոլո» բարի տնօրենի ողբերգական ավտովթարը

Երևանում տեսախցիկներն արձանագրել են «Սոլո» բարի տնօրենի ողբերգական ավտովթարը

Shamshyan.com-ը ներկայացնում է մայիսի 17-ին Երևանում «Սոլո» բարի տնօրենի ողբերգական ավտովթարի պահը, որն արձանագրվել է տեսախցիկների կողմից։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 17-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։

Ժամը 06։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Հրայր Դավթյանը իր վարած BMW 750 մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայում՝ «Տաշիր» առևտրի կենտրոնի դիմաց, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կանգառի համար նախատեսված ցուցանակին, տապալել այն, ապա բախվել բազալտե եզրաքարերին իսկ հետո՝ ծառին։

bmw 750 solo

Վթարի հետևանքով վարորդ Հ. Դավթյանը, ում ավտոմեքենայից դուրս էին բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, մահացել էր։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով