Մամուլ

Երևանում վթարի է ենթարկվել «Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտ» ՓԲԸ-ի տնօրենը

Երևանում վթարի է ենթարկվել «Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտ» ՓԲԸ-ի տնօրենը

Shamshyan.com-ը գրում է․ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի որոշմամբ հետաքննական խմբի ղեկավար նշանակված Արամազդ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 3-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 18:10-ի սահմաններում Ազատամարտիկների և Այվազովսկի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 35-ամյա Արսեն Բալաբեկյանի վարած KIA մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 32-ամյա Աշոտ Արևշատյանի վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ, 31-ամյա Սահակ Թասլակյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

xoshor avtovtar

Վթարի հետևանքով Ս. Թասլակյանի ուղևոր, Երևանի բնակիչ, 37-ամյա Արտյոմ Ավինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկայի ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ:

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Բալաբեկյանը աշխատում է «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոն ակադեմիա» ՓԲԸ տնօրեն և «Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտ» ՓԲԸ տնօրեն, իսկ Ա. Արևշատյանը աշխատում է «Կիլիկիա» գործարանի «Դիակամիտ» մասնաճյուղում:

Կիսվել էջում