Մամուլ

Երևանում վթարի են ենթարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները

Երևանում վթարի են ենթարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 04։40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուշան Թադևոսյանը իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում դուրս  է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Գարիկ Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, այդ թվում՝ հարևանությամբ ապրող, ասում էին, որ վթարի պատճառը եղել է ճանապարհով հոսող ջուրը, որը վթարվել է դեպքից վայրից մոտ 1 կմ վերև։ Ու ջուրն անխնա հոսելու պատճառով է ավտովթարը տեղի ունեցել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ռ․ Թադևոսյանն աշխատում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության ծառայությունում։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարից մի քանի րոպե անց Երևանի բնակիչ 22-ամյա Ստեփան Եղիազարյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով հոսող ջրի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Երքաղլույս» ՓԲԸ-ին պատկանող էլեկտրասյանը և մասմաբ կիսակողաշրջվել։

Այս դեպքում, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ս․ Եղիազարյանը նույնպես աշխատում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունում։

mitsubishi avtovtar

Վարորդը ենթարկվել է սթափության փարձաքննության։ Նա եղել է սթափ։

Ֆոտորգարողը հայտնում է նաև, որ օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և «Երքաղլույս» ՓԲԸ-ի ներկայացուցիչները։

Իսկ ով է «Վեոլիա Ջուր» ընկերությանը նախատելու ու պարտավորեցնելու, որպեսզի եթե նման վթարներ են լինում, օպերատիվորեն արձագանքեն ու վերացնեն խնդիրը, դեռևս պարզ չէ։

Վթարի վայրում հավաքված քաղաքացիներից մի քանիսն էլ, որոնք հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին․ «Վեոլիա Ջուրը դարձել է մեր ազգի համար կույրաղիք։ Կառավարությունը պետք է անգամ վիրահատական միջոցներով կարգի բերի «Վեոլիա Ջրի» չինովնիկներին»։

Կիսվել նյութով