Մամուլ

Երևանում պարեկները Նորատուսցի Արայի որդու «Յաշիկ»-ը տեղափոխեցին «պլաշչատկա»

Երևանում պարեկները Նորատուսցի Արայի որդու «Յաշիկ»-ը տեղափոխեցին «պլաշչատկա»

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ մարտի 7-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ, Երևանում իրականացրել են «Շնաձուկն էլ չի կարող քո «۫յաշիկ»-ը փրկել» օպերացիան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Պարեկային ծառայության Երևանի գնդում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանում Mercedes G63 մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայի վարորդը, չունենալով վարորդական իրավունքի վկայական, վարում է այն:

yashik banduryan

Ժամերի ընթացքում ՊԾ Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի հանձնարարականով պարեկները գործի անցան ու 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Արման Կարապետյանն ու Տարիել Ներսիսյանը հայտնաբերեցին «յաշիկ»-ը Արաբկիր վարչական շրջանում և տեղափոխեցին Ոստիկանության Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք:

yashik banduryan 2

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ վարորդը եղել է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ 18-ամյա Լյովա Բանդուրյանը, ով ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լյովա Բանդուրյանը քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արա Բանդուրյանի որդին է: Ավտոմեքենայի համարանիշների վրա էլ փակցրել էր շնաձկան տիպ:

Կիսվել նյութով