Մամուլ

Երևանում պարեկները իրականացրել են «Վիծիկ դանա» օպերացիան

Երևանում պարեկները իրականացրել են «Վիծիկ դանա» օպերացիան

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 2-ին, ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները Երևանում իրականացրել են «Վիծիկ դանա» օպերացիան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ պարեկները կեսօրին  ծառայություն կատարելու ընթացքում Արզումանյան փողոցում կանգնեցրել են Mini Cooper մակնիշի ավտոմեքենան, քանի որ օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ վարորդը տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր և վարորդական իրավունքի վկայական չի ունեցել:

parekayin meqenaner

Տեղում պարզվել է, որ ավտոմեքենան վարել է Հնդկաստանի քաղաքացի, 22-ամյա Սուգիլ Ջայարամանան: Երբ պարեկները փորձել են նրան վարչական պատասխանատվության  ենթարկել, ուղևորը որպես կաշառք գումար է առաջարկել, որպեսզի արձանագրություն չկազմվի:

Կաշառք առաջարկող քաղաքացին բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին: Պարզվել է, որ նա Հնդկաստանի քաղաքացի, 20-ամյա Մուհամեդ Տարիքն է: Վերջիններս բաց են թողնվել:

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարեկը, ում Հնդկաստանի քաղաքացին առաջարկել է կաշառք, հնդկական ֆիլմերի սիրահար է և տանը ունի բազմաթիվ հնդկական ֆիլմերի սկավառակներ:

Կիսվել նյութով