Մամուլ

Երևանում մի խումբ անձինք կրկին ներխուժել են «Հանրային ձայն» կուսակցության փաստաբանական գրասենյակ

Երևանում մի խումբ անձինք կրկին ներխուժել են «Հանրային ձայն» կուսակցության փաստաբանական գրասենյակ

Shamshyan.com-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Երևանում հերթական անգամ մի խումբ անձինք ներխուժել են Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում գտնվող «Հանրային ձայն» կուսակցության փաստաբանական գրասենյակ և խոչընդոտել այնտեղ գտնվողների աշխատանքը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16։00-ի սահմաններում թվով 10 հոգի ներխուժել են «Հանրային ձայն»-ի փաստաբանական գրասենյակ։

Նրանք հարձակում չեն իրականացրել աշխատակիցների նկատմամբ, սակայն բարձրաձայն ինչ-որ արտահայտություններ են հնչեցրել աշխատակիցների հասցեին և պահանջում էին, որպեսզի «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ, «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանը պարտավորագիր տա, որ այլևս չի հայհոյելու։

past grasenyak ner

Ըստ նախնական տեղեկությունների՝ գրասենյակ ներխուժածներից մի քանիսը եղել են ոչ ադեկվատ, ոչ սթափ։

Օպերատիվ են գործել ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, ովքեր, այցելելով գրասենյակ, նշված անձանց տեղափոխել են ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս անգամ ներխուժողները եղել են առանց հավկիթների ու ներկի։

Կիսվել նյութով