Մամուլ

Երևանում մահվան ելքով վրաերթի հեղինակը «Ռիո Մոլ»-ի փոխտնօրենն է

Երևանում մահվան ելքով վրաերթի հեղինակը «Ռիո Մոլ»-ի փոխտնօրենն է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է Երևանի բնակիչ՝ 31-ամյա Տիգրան Բոշյանի կողմից Բաղրամյան պողոտայում վրաերթի հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված ու այնտեղ մահացած հետիոտնի ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Երևանի բնակիչ՝ 35-ամյա Սոսի Խանիկյանն էր։

Սոսի Խանիկյան

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տիգրան Բոշյանն աշխատում է Երևանում հայտնի «Ռիո Մոլ»-ում, որպես փոխտնօրեն, իսկ մահացած Սոսի Խանիկյանը աշխատում էր «Գալաքսի» ընկերությունների խմբում, որպես բովանդակության և ստեղծարար ծրագրերի ղեկավար։ 

Ս․ Խանիկյանը հայտնի «Արցախ» երգի խոսքերի հեղինակն էր։ Նա բազմաթիվ ճանաչված երգերի խոսքերի հեղինակն էր, հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի ներկայացուցիչների հիթերի համար` Շպռոտ` «Եղիր Ազատ», H.A.Y.Q.` «Մի պատմություն», Էմմի` «Boom-Boom», Արծվիկ` «Դու մնա» և այլն… 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մարտի 1-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա Տիգրան Բոշյանը իր վարած Mercedes Տ400  մակնիշի 11 ՍՍ 071 համարանիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում՝ նախկին Կամոյի դպրոցի հարևանությամբ, վրաերթի էր ենթարկել 20-25 տարեկան աղջիկ հետիոտնի:

mercedes vraert

Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր Երևանի 1-03 շտապօգնություն և օգնել էր օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին՝ վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում